Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Հրավառ նամակ ընթերցողներիս

Հրավառ նամակ ընթերցողներիս
10.10.2014 | 12:46

Վերջին այս անդրադարձով տեղեկացնում եմ խնդրի լուծմանը կարոտ ընթերցողներիս, որ շրջանը փակված է, քանզի վերջին երկու տարիներին ՀՀ առողջապահության նախարարներ պարոնայք Դերենիկ Դումանյանն ու Արմեն Մուրադյանը մասնագիտական եզրակացությամբ դիմել են ՀՀ կառավարությանը, ըստ էության, հիմնավորելով բազմամյա պնդումս առ այն, որ հրավառություններն ու պայթուցիկային զվարճանքը հակահանրային երևույթներ են, և հարկ է դրանք անհապաղ արգելել։ Սակայն ԱԺ նախագահին այս թեմայով ուղղված հերթական նամակս (07.08.2014 թ.) վերստին ուղղորդվում է ՀՀ կառավարություն, կառավարության աշխատակազմի ղեկավար պարոն Դավիթ Հարությունյանն իր հերթին նամակն ուղարկում է «ելման կետ», ՀՀ առողջապահության նախարարությանը։ Բայց չէ՞ որ, ինչպես վերը նշվեց, առողջապահության նախարարությունը կրկնակի անգամ պաշտոնապես իրազեկել է կառավարությանը, որ այս չարաբաստիկ երևույթն անհարիր է հանրային համակեցության հետ։ Վերջին անգամ հիշեցնում եմ ՀՀ կառավարությանն ու նրա աշխատակազմին ՀՀ առողջապահության նախարարների պաշտոնական եզրակացությունը. «Հրավառության արդյունքում առաջացած աղմուկը համարվում է ազդակային և իր ազդեցությամբ մարդու առողջության համար ամենավտանգավորներից է։ Այդպիսի աղմուկը կարող է բնակչության շրջանում առաջացնել սրտանոթային, նյարդային, աղեստամոքսային համակարգերի, ինչպես նաև լսողական ապարատի մի շարք հիվանդություններ»։
Շնորհակալ եմ պարոնայք Դերենիկ Դումանյանին և Արմեն Մուրադյանին, քանզի այս տարիներին միայն նրանք են, որ գտնվել են մարդկային և պաշտոնական արժանի բարձունքի վրա և փորձել են պաշտպանել հանրային շահերը։ Մյուս բոլոր ատյանները հետևողականորեն նենգափոխել են խնդիրը։ Խոսքս վերաբերում է ՀՀ ԱԺ-ին, ՀՀ կառավարությանը, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը և, անշուշտ, ՀՀ հանրային խորհրդին։ Նրանց գործունեությունը խնդրո առարկայի շուրջ բազմիցս հրապարակվել է «Իրատես de facto»-ի էջերում։ Եվ մնացել է անպատասխան։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ